Բավ է պառակտվել
19-03-2015 15:03

Իրանի կողմից Հայոց Ցեղասպանության դատապարտումը կարևորագույն քայլ է

Թեև Իրանը պաշտոնապես չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, սակայն Հայաստանի և Իրանի միջև ստորագրված հայտարարությունը կարևորագույն նշանակություն ունի: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Իրանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Մկրտչյանը, ով մեկնաբանեց Կիլիկիո տան կաթողիկոս Արամ Առաջինի և Իրանի ներկայացուցիչ Աբուհար Իբրահիմիյի կողմից Հայոց Ցեղասպանությունը դատապարտող ստորագրած համատեղ հայտարարությունը: Մկրտչյանը ընդգծեց, որ իրանցի պատգամավորները պարբերաբար հանդես են գալիս Հայոց Ցեղասպանության հարցով Մեջլիսում: Նա հավելեց, որ բոլորին հայտնի է Իրանի զգույշ դիվանագիտական քաղաքականությունը, և Իրանի կողմից կատարվող յուրաքանչյուր քայլը չի արձանագրվում խորհրդարանական մակարդակով: Իր հերթին Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը նշեց, որ շատ դեպքերում, այդ թվում նաև ԼՂ հիմնահարցի դեպքում, Իրանը փորձում է չեզոք դիրք գրավել, սակայն Հայաստանի և Իրանի կողմից ստորագրված հայտարարությունը ցուցադրում է Իրանի իրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Պատմաբանը հիշեցրեց Աբխազիայի իրադարձությունների ժամանակ Իրանի դերը, երբ Վրաստանում փակվել էին բոլոր ճանապարհները և Իրանը արտաքին աշխարհի հետ կապը պահպանող միակ ճանապարհն էր ապավում: Նա հավելեց, որ ի տարբերություն Թուրքիայի Իրանում հայկական պատմամշակութային կոթողները պետական վերահսկողության տակ են գտնվում: