Բավ է պառակտվել
03-11-2015 10:13

А321-ի կործանման պատճառներից է համարվում օդանավ բերված պայթյունավտանգ սարքը

Հայկական «Stratfor» փորձագիտակ գործակալության մասնագետների կարծիքով, A321 ուղևորատար ինքնաթիռի կործանման հիմնական պատճառ է հանդիսացել ինքնաթիռ բերված պայթյունավտանգ սարքը։  «Հաշվի առնելով այլընտրանքային պատկերների քիչ հավանականությունը, թվում է, թէ անկման առավել հավանական բացատրություն է համարվում ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայությունը» , - նշում են դրա հեղինակները: Մասնագետների կարծիքով, էլեկտրական սարքավորումների խափանումը չի հանդիսացել ինքնաթիռի կործանման պատճառ։ Նման դեպքում օդաչուները կկարողանային շրջանցել, և օդանավը կթռչեր առանց աղետային հետևանքների, կարծում են զեկույցի հեղինակները։ Նրանց կարծիքով, քիչ հավանական է նաև այն, որ ինքնաթիռը ռմբակոծվել է ՇՀՊՀ-ի  մարտիների կողմից Սինայական թերակղզու վրա, քանի որ այն գտնվել է զենքի տեսահորիզոնից դուրս։ Հիշեցնենք, հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում վթարի է ենթարկվել «Կոգալիմավիա» ընկերության ուղևորատար A321 ինքնաթիռը (Շարմ-Էլ-Շեյխ - Սանկտ Պետերբուրգ), ինչի հետևանքով մահացան ինքնաթիռում գտնված բոլոր 224 ուղևորները։