Բավ է պառակտվել
06-10-2013 17:16

Տրանսպորտի գների բարձրացման լուրջ հիմքեր չկան. Ա.Սադոյան

«Ես համոզված եմ, որ հասարակական տրանսպորտի գների բարձրացման լուրջ հիմքեր չկան, պարզապես գծի տերերն ուզում են գերշահույթ ստանալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը` անդրադառնալով հասարակական տրանսպորտի գների բարձրացման հարցին:

Ա.Սադոյանը ողջունում է «Վճարում ենք 100 դրամ» հասարակական նախաձեռնության քայլերը, և առաջարկում շարունակել պայքարը:

«Հնարավոր է, որ հիմա քաղաքապետարանում ասեն, որ հոգնել են, այս անգամ չեն բողոքի և նորից դարձնեն 150 դրամ»,- ասաց Ա.Սադոյանը: