Բավ է պառակտվել
03-12-2013 12:58

Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Դեկտեմբերի 3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի և թաց ձյան տեսքով, դեկտեմբերի 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է ԱԻՆ կայքը` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին:

Քամին հյուսիս-արևմտյան` 5-10մ/վրկ, 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:  

Երևանում դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ, բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով դեկտեմբերի 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: