Բավ է պառակտվել
10-02-2015 11:30

Հանրապետությունում տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 16-ը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հանրապետությունում անձրեւի եւ ձյան տեսքով տեղումները կշարունակվեն մինչեւ փետրվարի 16-ը:  «Արդեն 3-րդ օրն է հանրապետությունում դիտվում են տեղումներ: Եթե Արարատյան դաշտում եւ հովտային շրջաններում մենք արձանագրում ենք անձրեւ, ապա լեռնային, նախալեռնային շրջաններում ամենուրեք ձյուն է տեղում եւ այս տեղումները կշարունակվեն մինչեւ 15-ը ներառյալ՝ ժամանակ առ ժամանակ թուլանալով եւ ուժգնանալով, սակայն առաջիկա 5 օրերի ընթացքում տեղումները կպահպանվեն»,- ասաց Զարուհի Պետրոսյանն ու հավելեց, որ մարտին օդի ջերմաստիճանը  նույնպես կլինի նորմային մոտ, սակայն ցրտահարության ռիսկայնությունը կպահպանվի մինչեւ ապրիլ: