Բավ է պառակտվել
08-01-2016 10:59

Տեղումներ են սպասվում Հայաստանի մարզերում առաջիկա երկու օրերին

Տեղումներ են սպասվում հունվարի 8–9–ին Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում, առանձին շրջաններում կանխատեսվում է մրրիկ, հորիզոնական ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։ Առավելապես չոր եղանակ է սպասվում հունվարի 10-12–ին։ Քամին կլինի արևմտյան` 2-7 մետր վայրկյան արագությամբ, առանձին մարզերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։ Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հունվարի 8–ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, հունվարի 10–ին կնվազի 3-6 աստիճանով։ Երևանում հունվարի 8–ին ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 1-3 աստիճան տաքություն, հաջորդ երեք օրերին կցրտի մինչև 1-4 աստիճան ցուրտ, իսկ հունվարի 12–ին ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի 1 աստիճան ցրտից մինչև 1 աստիճան տաքություն։