Բավ է պառակտվել
19-03-2016 17:06

Կազմապրվածություն, համբերություն ու սեր, ահա Խաչանուշ Հակոբյանի հաջողության բանաձևը

«Եթե կինը կազմակերպված է, ճշտապահ, ունի համբերություն, կազմակերպչական շնորհ ու սառը դատելու ունակություն, ապա հեշտությամբ կարող է համադրել աշխատանքն ու ընտանիքը»,-gisher.news-ի հետ զրույցում համոզմունք հայտենց Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ու հավելեց. սիրով կատարված աշխատանքը միշտ էլ տաիս է ցանկալի արդյունք, մատնանշելով կլինիկայի գրանցած մեծաթիվ հաջողությունները:

Դիտարկմանը թե կանայք ստեղծված չեն ղեկավարելու համար և որոշումներ կայացնելու շնորհը հատուկ է տղամարդկանց, կայացած ղեկավարը հակադարձեց նշելով, որ կանակք ծնվում են ղեկավարելու բնատուր հատկանիշներով. «Միայն այն փաստը, որ կնոջն է տրված կյանք պարգևելու առաքելությունը, բավական է համոզվելու համար, թե որքան կամային և ուժեղ են կայանք»:


Մեր այն հարցին թե ինչպե՞ս է կարողնաում Խաչանուշ Հակոբյանը լինել սիրելի կին, լավ մայր, հոգատար տատիկ, նվիրված քույր ու դուստր, հարգարժան ղեկավար և հասարակական դեմք, վերջինս պատասխանեց. «Գրեթե միշտ հասցնում եմ բոլոր պարատականություններս կատարել, որովհետև ժամանակս ճիտ եմ կառավարում: Շատ վաղ եմ արթնանում, տանից դուրս եմ գալիս, երբ տունս կատարյալ մաքուր ու հարդարված է, ես խնամված եմ, իսկ խոհանոցում տարածվում է պատրաստի թարմ կերակուրի ախորելի բույրը: Երբևէ ծանր աշխատանքային օրս չի ազդում ընտանիքում հարաբերությունների վար, և հակառակը՝ ընտանեկան խնդիրները չեն հասնում գործնական տիրույթ»:
Աշխատանքն անմնացորդ սիորղ Տնօրենն անկեղծանում է նշելով, որ այսօր գրանցված հաջողությունները, բացի սեփական անձնվեր աշխատանքի արդյունք է, այլև՝ հիմնադիրների արդարացված խստությամբ ու պահանջկոտությամբ:


Խաչանուշ Հակոբյանն իր հաջողույթունների համար պարտական է նաև նահապետական շնչով տոգորված ընտանիքին, ամենքի մեջ լավը տեսնելու աստվածային շնորքին, միշտ սատար կանգնող ամուսնուն ու հայեցի դասիարակված դստրերին: «Ուզում եմ ևս մեկ անգամ հորդորել բոլոր կանանց հետևողական լինել սեփական առողջույան հանդեպ, դիմել բժշկի մինչ հիվանդության գլուխ բարձրացնելը և սրանք անել հանուն սեփական ընտանիքի, ամուսնու, երեխաների ու սիրելի մարդկանց: Չէ՞ որ հայ ընտանիքի ծուխն ու լույսը առողջ կինն է»,-եզրափակեց Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: 

Տաթև Առաքելյան