Բավ է պառակտվել
20-08-2015 12:07

ՀԾԿՀ-ի որոշմամաբ՝ «Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ընկերությանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ՍՊԸ-ին: Որոշումն ընդունվեց ՀԾԿՀ-ի բոլոր անդամների համաձայնությամբ:

Որոշման մեջ նշված է.

«Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ևկապի նախարարության 2015 թվականի օգոստոսի 14-ի No01/11/9743-15 ու «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի օգոստոսի 11-ի N374-15ԱՄ գրությունները` Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է համաձայնություն տալ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելուն»: