Բավ է պառակտվել
01-11-2016 11:28

Հրապարակվել է «Բելավիա»-ի օդաչուի և դիսպետչերի բանակցությունների վերծանված տեքստը

Հրապարակել է հայ ուղևորի պատճառով օդանավակայան վերադարձած «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի օդաչուի և ուկրաինացի դիսպետչերի բանակցությունների վերծանված տեքստը: Տեքստի համաձայն, երբ հոկտեմբերի 21-ին ինքնաթիռը դուրս է եկել Կիևի Ժուլյանի օդանավակայանից, դիսպետչերը հայտնել է անձնակազմի հրամանատարին, որ ինքնաթիռը պետք է վերադառնա: «Չկատարման դեպքում օդ կբարձրացվի ռազմական ավիացիա»,- հավելել է նա: Օդաչուն հետաքրքրվել է, թե ինչ է տեղի ունեցել: Դիսպետչերը պատասխանել է. «Չեմ կարող հաղորդել: Ժամանման ժամանակ ամեն ինչ կիմանաք»: Այնուհետև դիսպետչերն ասել է. «Բելավիա-840, խոսում է թռիչքների ղեկավարը: «Ժուլյանի» օդանավակայան ձեր վերադարձի մասին տեղեկությունը ստացվել է ռազմական ղեկավարությունից: Ձեզ ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդվի վայրէջքից հետո»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ուկրաինական իշխանությունները Կիև են վերադարձրել բելառուսական ինքնաթիռը՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել: Վայրէջքից հետո իրավապահներն օդանավից դուրս են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Վերալիցքավորումից հետո օդանավը մեկնել է Մինսկ և բարեհաջող վայրէջք կատարել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայ ուղևորը շուտով ազատ է արձակվել և այլ չվերթով մեկնել Մինսկ։