Բավ է պառակտվել
10-06-2016 11:20

Հրապարակվել է Հայաստան անցած ադրբեջանցու լուսանկարը

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հունիսի 7-ին Հայաստանի սահմանն անցած կնոջ լուսանկարը:

Գաթիբա Ալեքբերոբվայի մայրը՝ Քյուբրա Ալեքբերովան պատմել է, որ դուստրը դրանից առաջ մի քանի անգամ փախել էր տանից: Գաթիբայի քույրը նույնպես հոգեկան շեղումներ ունի: Նրա եղբայրը նույնպես հոգեկան խանգարումներ է ունեցել եւ մահացել է Ղազախի հոգեբուժական հիվանդանոցում:

Գաթիբա Ալեքբերովան ծնվել է 1977-ին, մեծացել ընտանիքում, որտեղ նրանից բացի, 9 երեխա է եղել: Նա 4 օր առաջ դուրս էր եկել տնից եւ անհետացել: Նշվում է, որ կինը Գեդաբեյի շրջանի Չիչյաքլի գյուղի բնակիչ է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների պետական հանձնաժողովից ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի կինը հոգեբուժական հիվանդանոցում հաշվառման է վերցված: Կինը հաշվառման է վերցված Ղազախի շրջանի հոգեբուժական դիսպանսերում: Պարզվել էր նաեւ, որ նա Գեդաբեյի շրջանի Արաբաչի գյուղի բնակչուհի Գաթիբա Իբրահիմքըզը Ալեքբերովան է՝ ծնված 1977թ.:

Նշենք, որ հունիսի 7-ին հայկական կողմում հայտնված կինը ներկայացել էր որպես Թովուզի շրջանի Յանըխլը գյուղի բնակչուհի, 1977 թվականին ծնված Զոհրա Վալիեւա:

Յանըխլը գյուղի բնակիչները պնդում են, որ Հայաստանի սահմանը հատած կինը հայտնի է որպես գուշակ: Բնակիչներն ասել են, որ նա ծնունդով Վրաստանից է, մշտական բնակության վայր չունի, գյուղից գյուղ է անցնում եւ գուշակություն անում: