Բավ է պառակտվել
20-01-2015 08:46

Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին հանդես է եկել Թուրքիայի 9.1%-ը

Ըստ Թուրքիայում անցկացրած սոցհարցման տվյալների՝ հարցմանը մասնակցած բնակիչների ընդամենը 9.1%-ն է համարում, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և ներողություն հայցի, մասնակիցների ևս 9% -ը կարծում են, որ Թորքիան պետք է ներողություն խնդրի առանց Ցեղասպանությունը ճանաչելու: Հարցման մասնակիցների 12% կարծիքով՝ Թուրքիան պետք է ափսոսանք հայտնի 1915 թվականին հայերի նահատակման կապակցությամբ առանց ներողություն հայցելու: Մարդկանց 23%-ը համարում է, որ 1915 թվականին զոհվել են ոչ միայն հայերը, և Թուրքիայի կառավարությունը պետք է ափսոսանք արտահայտի ոչ միայն հայերի, այլ նաև Օսմանյան կայսրության այլ քաղաքացիների նահատակման կապակցությամբ: 21%- կարծիքով՝ ոչինչ անել պետք չէ: Սոցհարցումները կազմակերպվել են 2014 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Ստամբուլում գտնվող Տնտեսական և արտաքին քաղաքականության ուսումնասիրության Կենտրոնի կողմից: Սոցհարցումներին մասնակցել է 1508 մարդ: Սոցհարցումներին մասնակցել են նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց մեծ մասը համարում է, որ 1915 թվականին զոհվել են ոչ միայն հայերը, և Թուրքիայի կառավարությունը պետք է ափսոսանք արտահայտի ոչ միայն հայերի, այլ նաև Օսմանյան կայսրության այլ քաղաքացիների նահատակման կապակցությամբ: ՀայոցՑեղասպանության օգտին հանդես եկող մարդկանց մեծամասնությունը կազմում են պատմաբանները և փորձագետները, որոնց ընդամենը 1%-ն է համարում, որ տվյալ կապակցությամբ ոչինչ անել պետք չ, իսկ հարցմանը մասնակցած փորձագետների գրեթե 19% հանդես է եկել հայերից ներողություն հայցելու օգտին: