Բավ է պառակտվել
29-02-2016 12:43

Ռուսաստանցիները պատրաստ չեն ներել Թուրքիային խոցված Սու-24-ի համար

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցումների տվյալների համաձայն՝ ռուսաստանցիները պատրաստ չեն ներել Թուրքիային, առնվազն մինչեւ Թուրքիայի իշխանությունների կողմից ներողություն խնդրելը։ Հարցումը ցույց է տվել, որ ռուսաստանցիների 63 տոկոսը վստահ է, որ հակաթուրքական պատժամիջոցները չեղարկելու կարիք չկա, իսկ 78 տոկոսն էլ դեմ է ցանկացած փոխզիջման, քանի դեռ Թուրքիան պաշտոնապես ներողություն չի խնդրել խոցված Սու-24-ի համար։ Ընդ որում, հարցվածների 54 տոկոսը ռուս-թուրքական հակամարտության պարտվող կողմ է համարում Թուրքիային։ 35 տոկոսն էլ ենթադրում է, որ հակամարտությունում երկու կողմն էլ պարտված են։ Հարցմանը մասնակցել է Ռուսաստանի 130 բնակավայրերի 1.6 հազար քաղաքացի։