Բավ է պառակտվել
15-07-2016 12:59

Հարցում. Ռուսաստանցիները թուրքերի հետ հաշտվելուն պատրաստ չեն

Ռուսաստանցիները պատրաստ չեն հաշտվել Թուրքիայի հետ, որն անցած տարվա աշնանից Ռուսաստանի «թշնամին» է համարվում։ Հարցման մասնակիցների 60 տոկոսը կարծում է, որ ՌԴ իշխանությունները չպետք է շտապեն թուրք գործըկերների վերականգնել հետ սերտ հարաբերությունները: 27 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման քաղաքականությանը:

Հարցվածները միանշանակ չեն գնահատել ՌԴ նախագահի գործողությունները: Տուրփաթեթների արգելքի վերացումը ճիշտ է համարում սոցհարցման մասնակիցների 42 տոկոսը, սխալ՝ 39 տոկոսը, 19 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Ինչ վերաբերում է կողմերի մտադրություններին, ապա ռուսաստանցիների 55 տոկոսը համոզված է, որ Թուրքիան մեծապես հետաքրքրված է ՌԴ հետ համագործակցության վերականգնմամբ: 28 տոկոսը կարծում է, որ հարաբերությունների լավացում է ցանկանում երկու կողմն էլ, իսկ 8 տոկոսի կարծիքով՝ դրանում շահագրգռված է հատկապես ՌԴ-ն:

Հարցվածների 36 տոկոսը կարծում է, որ ապագայում ՌԴ–ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բարիդրացիական կլինեն: Մոտավորապես այդքան մարդ (38%) համոզված է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի լուրջ մտերմացումն անհնար է, 26 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հասարակական կարծիքի հիմնադրամի տվյալներով՝ հարցվածերի 14%-ը եղել է Թուրքիայում, 34%-ը հարազատներ կամ ծանոթներ ունի, որոնք այցելել են Թուրքիա: Հարցվածների կեսը երբեք չի եղել Թուրքիայում եւ այնտեղ երբեւէ եղած հարազատ կամ ծանոթ չունի: Ռուսների 23%-ը կցանկանար առաջիկա տարիներին այցելել Թուրքիա, 74%-ը պատասխանել է, որ նման ցանկություն չունի: