Բավ է պառակտվել
17-04-2015 13:28

Պարզվել են Բաշկիրիայում տեղի ունեցած դաժան սպանության զոհերի անձերը

Բաշկիրիայի քննիչները շարունակում են աշխատել Կումերտաու քաղաքում տեղի ունեցած զանգվածային սպանության վայրում, որտեղ բնակարանում հայտնաբերվել են դաժանաբար սպանված հինգ երիտասարդների դիեր: Ինչպես պարզեցին քննիչները, նրանցից երկուսն են 17-ամյա դպրոցականներ Մարիա Ս.-ն և Նաստյա Ս.-ն: Նրանց հետ միասին հայտնաբերվել է նաև քաղաքի դպրոցներից մեկի աշակերտ հանդիսացող 17-ամյա երիտասարդի դին, ինչպես նաև 30-ամյա կնոջ և տղամարդու դիերը: Բոլոր հինգ զոհերը բազմիցս դանակահարվել են: Սպանության վայրում՝ երկու սենյականոց բնակարանում, ալկոհոլի, թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել, հարևանները աղմուկ չեն լսել, պատմել է աղբյուրը իրավապահ մարմիններից: Դուռը փակ է եղել:

Վաղ առավոտյան իրավապահ մարմինները հաղորդագրություն են սըտացել այն մասին, որ Կարլ Մարքսի փողոցում գտնվող բնակարանում լույս է վառվում: Բնակարանը պատկանում է սպանված աղջիկներից մեկին՝ Ավիացիոն քոլեջի ուսանողուհի, 17-ամյա Մարիա Ս.-ին: Երկրորդ աղջիկը՝ Անաստասիա Ս.-ն, նրա ընկերուհին էր: Զանգվածային սպանության փաստով «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել: Կումերտաուում տեղի ունեցած հնչեղ սպանության հետաքննության համար դեպքի վայր են մեկնել Բաշկիրիայում ՆԳՆ ղեկավար գեներալ-լեյտենանտ Միխաիլ Զակոմալդինը, ՆԳՆ քրեական հետախուզության վարչության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ոստիկանությունը խնդրում է բոլորին, ովքեր որևէ տեղեկություններ ունեն կատարվածի մասին, դիմել իրավապահ մարմիններին: