10-02-2014 20:05

Կենսաթոշակային համակարգի դեմ բողոքում են նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները

Այսօր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ կենսաթոշակային պատդադիր կուտակային համակարգի դեմ:
՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնողների անդամները կոչ են անում միանալ նրանց: Ի դեպ, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին դեմ են միայն պարողները: Պահումներն արվել են, բայց դեռևս չեն փոխանցվել ֆոնդերին: Սպասում են մինչև Սահմանադրական Դատարանը որոշում կընդունի:
Հիշեցնենք, որ այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ ևս Տիգրան Մեծ փողոցի վրա՝ ընկերության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրին՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: