Բավ է պառակտվել
11-02-2014 17:54

Դերասանների աշխատավարձը բարձրացել է, բայց նրանք այդ ՛՛ավելցուկներն՛՛ այդպես էլ չեն ստացել

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարողները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ կենսաթոշակային պարըադիր կուտակային համակարգի, բացի այ նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: Ակցիայի ընթացքում, այսօր նրանց էր մոտեցել մշակույթի փոխնախարարը: Ընթանում էին բանակցություններ:
Քիչ առաջ, մենք տեղեկացանք, որ քննարկում է եղել մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի ու թատրոնի աշխատակիցների միջև: Նշենք, որ դերասաններն այսօր, երեկվա պես աշխույժ չէին,ավելին լրագրողներից մի տեսակ խուսափում էին: Փոխնախարարի հետ զրույցից հետո դերասանները բավականին վրդոհված են եղել, իսկ պատճառը չեն ցանկացել մեկնաբանել:
Պարզվում է՝ Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ դերասանների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացել է դեռևս հունվարին, իսկ նրանք այդ ՛՛ավելցուկն՛՛ այդպես էլ չեն ստացել: Ըստ թատրոնի տնօրենի՝ ադմինիստրացիան չի հասցրել հաշվել ավելացումները, փետրվարին աշխատակիցները կստանան նաև հունվար ամսվա 20 տոկոսը: