Բավ է պառակտվել
04-03-2014 12:38

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը, խարդախության` 6, խուլիգանության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 6, գողության և մարմնական վնասվածք հասցնելու` 5-ական, խուլիգանության և յուրացման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: