Բավ է պառակտվել
18-03-2015 17:08

Opel –ը կհեռանա ռուսաստանյան շուկայից

Ամերիկյան General Motors ընկերությունը հայտարարել է ռուսաստանյան շուկայից Opel, ինչպես նաև Chevrolet ապրանքանիշի մոդելների զգալի մասի հեռանալու մասին: Այդ մասին հաղորդվում է ընկերության կայքում: «Ընկերությունը իր ուշադրությունը կսևեռի Cadillac, ինչպես նաև լեգենդար Chevrolet, Corvette, Camaro և Tahoe մոդելների վրա: Chevrolet-ը կսահմանափակիիր ներկայությունը Ռուսաստանում, իսկ Opel-ը 2015 թվականի դեկտեմբերի վերջին ամբողջությամբ կհեռանա ռուսաստանյան շուկայից», - նշել են ընկերությունում: «Տվյալ պահին Ռուսաստանում արտադրվող մեր մեքենաները բավականաչափ տարածում չեն գտել, իսկ իրավիճակը շուկայում չի արդարացնում կատարված լուրջ ներդրումները»,- հայտնեց Opel Group ընկերության գլխավոր տնօրեն Կարլ Թոմաս Նոյմանը: Ընկերության խոսքով՝ Chevrolet և Opel ապրանքանիշները կաշխատեն իրենց միջնորդների ցանցի հետ հետագա քայլերը հստակեցնելու և մեքենաների սեփականատերերի առջև իրենց պարտավորությունները կատարելու համար: Բացի այդ ընկերությունը անորոշ ժամկետով դադարեցնում է Ռուսաստանում իր արտադրողական նախագծերը և երկրում իր աշխատանքը կշարունակի որպես առևտրային ներկայացուցչություն: Սանկտ Պետերբուրգում գտնվող GM գործարանը կփակվի 2015 թվականի հունիսին: GM-ի համագործակցությունը Կալինինգրադի «Ավտոտոր»-ի հետ ավարտվել է փետրվարին: GM-ի պատվերով ԳԱԶ-ում՝ Նիժնի Նովգորոդում մեքենաների արտադրությունը կդադարեցվի մեկ տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ GM-ը կշարունակի մասնակցել «GM-Ավտովազ» համատեղ ձեռնարկության մեջ և կշարունակի արտադրել և վաճառել Chevrolet NIVA նոր սերնդի մեքենաները: