Բավ է պառակտվել
04-04-2016 08:16

ՄԱԿ–ը Ղարաբաղյան հակամարտության զոհերի թվի վերաբերյալ տեղեկություն է հրապարակել

Լեռնային Ղարաբաղում անցած հանգստյան օրերի ընթացքում թեժ մարտերի հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել, ավելի քան 200 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության ներկայացրած հաշվետվություն մեջ։
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն` մահացել է 30 զինվորական, 3 խաղաղ բնակիչ։ Վիրավորների թիվը պաշտոնապես չի հաստատվել։ Ոչ պաշտոնական տվյալով` նրանց թիվը գերազանցում է 200-ը»,- նշված է փաստաթղթում։
Նույն հաշվետվության մեջ գրված է, որ այն գյուղերում, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ռազմական գործողությունների հետ, ավելի քան 14.4 հազար մարդ է բնակվում։