Բավ է պառակտվել
05-03-2015 17:28

«Mcdonald's»-ը և « Coca Cola»-ն պատերազմում են ՌԴ-ի դեմ. Օնիշչենկո

 

ՌԴ նախկին գլխավոր սանիտարը, իսկ այժմ վարչապետի օգնական Գենադի Օնիշչենկոն համարում է, որ «Macdonald's»-ը և « Coca Cola»-ն ռուսաստանցիներին իսկական պատերազմ են հայտարարել: «Նրանց կողմից վարվող ագրեսիվ, մեր սննդի ավանդույթների հետ որևէ առնչություն չունեցող մարկետինգը կարելի է համեմատել մեր ժողովրդի դեմ մարտական գործողությունների հետ», - ասաց Օնիշչկենկոն: Ավելի վաղ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը դիմել է այդ ընկերություններին ԱՄՆ պատժամիջողների կիրառմանը աջակցելու և երկիրը իրենց արտադրանքից ազատելու կոչով: «Ես այդ մասին նույնպես բազմիցս նշել եմ: Մեր շուկայում նրանց գոյատևման միակ պայմանը մեր հումքով աշխատելը, ինչպես նաև սննդի մշակույթի սզբունքային ձևափոխումն է», - հավելել է Օնիշչենկոն: