Բավ է պառակտվել
13-10-2014 19:15

Օմբուդսմենը և Դեսպանը քննարկել են ՄԻՊ ոլորտում համագործակցության հարցեր

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հրավերով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեսպանի կեցավայրում այսօր աշխատանքային ճաշ է ունեցել վերջինիս հետ, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը: Օմբուդսմենը և Դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր: Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի բարեփոխումների ընթացքին և մի շարք այլ խնդիրների: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունը: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին կարևորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ դեսպանությունը Օմբուդսմենի գրասենյակի լավագույն գործընկերներից է: