Բավ է պառակտվել
13-04-2017 15:57

Օմբուդսմենը Երևանում ՊՊԾ գնդի գրավման դեպքերի վերաբերյալ հաշվետվություն կհրապարակի

Մոտ ժամանակներս Հայաստանի Օմբուդսմենը Երևանի հուլիսյան իրադարձությունների վերաբերյան ( երբ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավվեց ՊՊԾ գունդը ) զեկույց կհրապարակի:
Ինչպես լրագրողներին հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը,զեկույցում ներկայացվել են բոլոր անհրաժեշտ փաստերը, կազմվել են բախումների վայրերի քարտեզները: « Զեկույցը ավելի վաղ չի հրապարակվել՝ հաշվի առնելով նախընտրական քարոզարշավը. հնարավոր շահարկումներից խուսափելու համար, քանի որ զեկույցում բավական խիստ գնահատականներ են պարունակվում»,-ասել է Թաթոյանը:
Նա ընդգծել է, որ զեկույցի առանձին գլուխներ նվիրված են ոստիկանության կողմից թույլ տրված խախտումներին.« Ակներև էր, որ առանձին դեպքրում խախտվել են նաև ցույցերի մասնակիցների իրավունքները: Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հատուկ միջոցների կիրառման հետևանքով վնասներ կրած քաղաքացիներին:
Բացի այդ վերլուծվում են լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների դեպքերը, յուրաքանչյուր նման դեպք արժանացել է խիստ քննադատության»,- ընդգծել է Թաթոյանը:
Նա ավելացրել է, որ զեկույցում ուսումնասիրվել և մանրամասնորեն ներկայացվել է բռնությունների և ատելության քարոզչությունը, ինչն անթույլատրելի էր: Մասնավորապես, տեղի է ունեցել բռնությունների պրոպագանդայի աննախադեպ աճ, ինչին նպաստել են նաև ոստիկանների խախտումները:
Նրա խոսքերով զեկույցում բարձրացված են բողոքի ակցիաներին վերաբերող հարցեր: Օմբուդսմենը նաև ավելացրել է, որ զեկույցը ուղղված չէ զինված խմբի գործողությունների վերլուծությանը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Նախախորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի համախոհները «Սասնա Ծռեր» զինված խմբի կազմում հուլիսի 17-ին, Երևանում գրավեցին պարեկապահակային ծառայության գունդը՝ պահանջելով իշխանությունների հրաժարականն ու Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, ով դատապարտվել է ապօրինի զենք կրելու մեղադրանքով:
Հուլիսի 31-ին զինված խումբը վայր դրեց զենքերը և հանձնվեց իշխանություններին: Այդ ընթացքում զոհվեցին ոստիկանության երեք ծառայողներ, խմբավորման անդամների և ոստիկանության աշխատակիցների շրջանում եղան նաև վիրավորներ:
Քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել են տասնյակ մարդիկ, հարուցվել էր 219-րդ հոդվածի հատկանիշներով( շենք-շինությունների, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցների գրավում) և 235-րդ հոդվածի հատկանիշներով (զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի, կամ պայթուցիկների ապօրինի ձեռքբերում, տեղափոխում կամ կրում):