Բավ է պառակտվել
27-03-2015 10:43

ՀՀ օմբուդսմենը ներկայացրել է երեխաների իրավունքների մասին հաշվետվությունը

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրապարակել է «Համակարգային վերլուծություն. երեխայի իրավունքները հատուկ կրթական և երեխաների խնամքի հաստատություններում» արտահերթ հաշվետվությունը: Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի աշխատակիցները նախորդ տարվա ընթացքում 37 անգամ այցելել են հատուկ կրթական և երեխաների խնամքի հաստատությունները: Վերոհիշյալ հաշվետվությունում ներկայացված են այցերի ընթացքում գրանցված այն խնդիրները, որոնց լուծման համար աշխատանքներ են անցկացվում համապատասխան գերատեսչությունների հետ: