Բավ է պառակտվել
16-12-2014 18:59

Օմբուդսմենը միջազգային գործընկերներին է ցուցադրել ադրբեջանական բռնությունները հայ գերու նկատմամբ

Այսօր Օմբուդսմենի նախաձեռնությամբ տեղի է ունեցոլ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից: Այս մասին հայտնում է պաշտպանի աշխատակազմի լրատվական ծառայությունը: Ցուցադրությանը ներկա էին մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և ՄԱԿ): Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանն իր խորին մտահոգությունը հայտնեց Հակոբ Ինջիղուլյանի և առհասարակ բոլոր հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների իրավունքների հարցեր: