Բավ է պառակտվել
27-10-2015 14:53

Սահմանադրության նոր նախագծում ՄԻՊ-ի համար լիազորությունների հավելում կա. Օմբուդսմեն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չի ցանկանում ընդհանուր գնահատական հնչեցնել՝ ինքը կողմ է Սահմանադրական փոփոխություններին, թե ոչ: «Դրական որոշակի լիազորությունների հավելում կա, մենք դա նկատել ենք: Նախագիծը մեզ օժտել է նաեւ մասնավոր սեկտորի հետ որոշակի աշխատանքներ կատարելու լիազորությամբ: Սակայն ընդհանուր գնահատական չեմ հնչեցնի»,- այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նախագծին կողմ արտահայտվող գործիչներն ընդգծում են, որ այն նոր լիազորություններ է տալիս նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: