Բավ է պառակտվել
03-11-2016 10:35

ՄԻՊ. Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռների թիվն անհանգստացնող գործոն է

Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների թիվն անհանգստացնող է ե՛ւ ֆինանսական, ե՛ւ համակարգային տեսանկյունից: Այս մասին նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ Թաթոյանը նշել է. «Իհարկե, Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռների թիվն անհանգստացնող է: Ճիշտ չէ, որ մեր երկիրն այդ ցուցանիշով առաջին տեղում է, սակայն, ամեն դեպքում, դա անհանգստացնող հանգամանք է»:

Պաշտպանի խոսքով, խախտումները շատ են՝ կապված արդար դատաքննության, քաղաքացիների հանդեպ վերաբերմունքի հետ: