Բավ է պառակտվել
12-01-2016 17:03

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Facebook–յան էջում։ «Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու: