Բավ է պառակտվել
16-02-2015 12:13

Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Արամ Ա.-ին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին՝ պատասխանելով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ վերջինիս ցավակցական նամակին, տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը: 
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ինձ ուղղված համակրանքի, զորակցության ու բարեկամության ձեր պատգամի համար, երբ Ֆրանսիայի սիրտը հարված էր ստացել աննկարագրելիորեն ահավոր ու սարսափելի հարձակման հետևանքով: 
Այդ արարքի պատճառով պետության հեղինակությունն ու ժողովրդավարությունն էր, որ հարձակման էր ենթարկվում: 


Արդարև, ժողովրդավարությունը խոսքի, մտածելու ու ստեղծագործելու ազատությունն է, բայց ժողովրդավարություն միաժամանակ նշանակում է բազմազանություն և զանազանություն: 
Ֆրանսիան տեղի չի տալու խավարամտությանը, և ես պիտի շարունակեմ մեր հիմնական արժեքների՝ ազատության, հանդուրժողականության, արդարության ու խաղաղության դրոշակակիր լինել՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում: 
Եվս մեկ անգամ շնորհակալությունս հայտնելով Ձեր զորակցության համար՝ Ձերդ Սրբությանը խնդրում եմ ընդունել հարգանքներս»,-ասված է Օլանդի նամակում: 
Հիշեցնենք, որ տարեսկզբին Ֆրանսիան ցնցվել էր մի շարք ահաբեկչություններից, որոնցից առաջինը Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակած Charlie Hebdo-ի խմբագրությունում էր տեղի ունեցել։