Բավ է պառակտվել
16-07-2015 13:45

ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ամուսնանում է

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օգոստոսի մեկին ամուսնանալու է գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկայի հետ:«Ամեն ինչ տեղի ունեցավ զարմանալի կերպով, քանի որ դա պետք է տեղի չունենար: Ճիշտ, չպետք է լիներ: Ես երկար դիմադրում էի՝ հասկանալով իրավիճակի բարդությունը, ընտանիք կա, երեք երեխաներ, և ընդհանրապես դա սարսափելի է»,-ասել է չեմպիոնուհին: Նա անկեղծացել է, պատմել, որ սկզբում Պեսկովն իրեն դուր չէր գալիս, բայց սկսել է շփվել, մի քանի անգամ ռեստորան է գնացել, մտածել, որ ուղղակի ընկերներ են. «Բայց նա կեցցե: Ամեն ինչ այնքան խորամանկ արեց»: