15-09-2014 13:18

Օլիգարխները ծառերի հաշվին շարունակում են տներ կառուցել

 

Հայ բնապահպանները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարան, որ առանձնատների վերածված անտառների տարածքները վերադարձվեն բնակչությանը, սակայն ապարդյուն. հայ պաշտոնյաները շարունակում են շինարարություն իրականացնել՝ հատելով ծառերը: Այս մասին, այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Մոնումենտից մինչեւ Սարի թաղ բոլոր անտառները վերացրել են, հիմա միայն վիլլաներ կան: Բազմիցս դիմել ենք քաղաքապետարան, նույնիսկ օլիգարխներին ենք դիմել, որ բարի կամք դրսեւորեն եւ անտառները վերադարձնեն ժողովրդին: Քաղաքապետը, վարչապետը եւ ուրիշ շատ պաշտոնյաներ այնտեղ տներ են սարքել»,- ասաց նա:
Ըստ բնապահպանի՝ Հայաստանը մնացել է առանց բնության, իսկ գլխավոր խնդիրն այն է, որ ամբողջ երկիրը վերածվել է աղբանոցների եւ շենքերի:
«Ամբողջ Հայաստանն ուղղակի աղբի մեջ կորած է: Սա ցուցանիշ է, թե ինչպես է բնակչությունն ու իշխանությունները վերաբերվում բնությանը: Հույս ունենք, որ այն շուտով կլուծվի: Բացի դրանից՝ բնության համար ազատ տեղ չկա. Որ կողմ նայում ես, շինարարություն է ընթանում, որ պողոտայով մտնում ես, շինարարություն է կատարվում»: