Բավ է պառակտվել
22-04-2014 15:57

Փարիզում, Ֆրանսիայի նախագահը կհարգի Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ինչպես տեղեկացնում է «Armenia Now» պարբերականը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ին, Օլանդը Փարիզում` Կոմիտասի հուշարձանի մոտ, ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հաստատել է այս տեղեկատվությունը:Սա 2012-ին նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր առաջին անգամն է, որ Օլանդը ներկա է գտնվելու Ապրիլի 24-ի հիշատակի արարողությանը: «Ֆրանսուա Օլանդի ներկայությունը հաստատում է պետության ղեկավարի հարգանքը իր պարտավորություններին, հաստատում է հավատարմությունը ժողովրդավարության հիմնարար արժեքներին և հարգանքը ցեղասպանության զոհերի նկատմամբ», -նշված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարության մեջ: