Բավ է պառակտվել
06-02-2015 13:50

Շուրջ 50-60 հազար ՀՀ քաղաքացի չի կարողանում վերադառնալ ՌԴ

Այսօրվա դրությամբ շուրջ 50-60 հազար Հայաստանի քաղաքացի հայտնվել է բարդ իրավիճակում. նրանք դուրս են եկել Ռուսաստանի տարածքից, հիմնականում գտնվում են Հայաստանում և չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան ՌԴ միգրացիոն օրենսգրքի պահանջները խախտելու պատճառով: Այդ մասին այսօր տեղի ունեցածասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ տարածքային կառավարության և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացման արդյունքում, որը վերջերս օգտագործվում է որևէ խախտումներ կատարած քաղաքացիների նկատմամբ, արգելված է մուտքը ՌԴ տարածք: «Ռուսաստանյան աղբյուրների համաձայն՝ ներկայումս ավելի քան 3 միլիոն մարդ հայտնվել է Ռուսաստանի օրենսդրական նորմերի խախտողների թվում: Նրանց նկատմամբ կիրառվելու է մինչև 10 տարի մուտքի արգելք», - հաղորդել է Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով՝ նրանց շուրջ 180 հազար մարդ Հայաստանի քաղաքացիներ են: «Ռուսաստանյան կողմի հետ բանակցությունների արդյունքում մենք համաձայնության ենք եկել, որպեսզի Ռուսաստանի տարածք մուտք գործելու արգելքը չեղյալ հայտարարելու մասին Հայաստանի քաղաքացիների դիմումները փոխանցվեն ռուսաստանյան կողմին: Մենք արդեն ներկայացրել ենք 3600 դիմում», - նշել է Գագիկ Եգանյանը: Նա նշել է, որ օրեկան Հայաստանի Միգրացիոն ծառայություն դիմում է շուրջ 50-60 քաղաքացի: «Մենք ստացել ենք 2800-2900 դիմումների վերաբերյալ պատասխանները: Դրական պատասխանների թիվը կազմում է 22-23%», - ընդգծել է Գագիկ Եգանյանը: Նա պարզաբանել է, որ բոլոր մնացած դեպքերում նշվում է, որ տվյալ արգելքի վերաբերյալ գոյություն ունի դատական որոշում, և նրանք ի վիճակի չեն այն չեղյալ հայտարարել: «Կամ էլ հիմնական պատասխանը կայանում էնրանում, որ նրանք տվյալ անձնավորության նկատմամբ արգելքը չեղյալ հայտարարելու հիմքեր չեն տեսնում», - նշել է Հայաստանի Միգրացիոն ծառայության պետը: