Բավ է պառակտվել
07-11-2016 14:26

Հայաստանում երեխաների մոտ 2,5 տոկոսը ծայրահեղ աղքատ է. ԱՎԾ–ի զեկույցի տվյալներ

Հայաստանում 2015 թ.–ին մինչև 18 տարեկան երեխաների շրջանում աղքատության մակարդակը կազմել է 33,7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` 2,5 տոկոս, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Երեխաների կարիքները» հետազոտության մեջ։

Ըստ հետազոտության, աղքատ է աղջիկների 35,6 և տղաների` 32,2 տոկոսը (բոլոր երեխաների 33,7 տոկոսը):

Գյուղական համայնքներում և քաղաքներում մանկական աղքատության ընդհանուր ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 36 և 32,2 տոկոս։ Գյուղական համայնքներում 2015 թ.–ին մանկական ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2,2 տոկոս, քաղաքներում` 2,8 տոկոս։

Հաշմանդամ երեխաների շրջանում աղքատության ցուցանիշը կազմում է 46,2 տոկոս, չափազանց աղքատության մակարդակը` 11,1 տոկոս։

ԱՎԾ–ի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» հետազոտության համաձայն` երկրում 2015 թ.–ին աղքատության մակարդակը կազմել է 29,8 տոկոս, ինչը 0,2 տոկոսով պակաս է 2014 թ.–ի ցուցանիշից։ Հայաստանում աղքատ մարդկանց ընդհանուր թիվը կազմել է 900 հազար, որոնցից 310 հազարը չափազանց աղքատ են, ծայրահեղ աղքատ է 60 հազար մարդ։