Բավ է պառակտվել
13-10-2016 14:51

Սիրիահայերի շուրջ 100 ընտանիք է եկել Հայաստան 2016 թ.-ին

2016 թ.-ի 10 ամսիների ընթացքում Հայաստան է տեղափոխվել 428 սիրիահայ (շուրջ 100 ընտանիք), հայտնեց «Սիրիահայերի խնդիրների համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Ալաջյանը:

«Որոշ ընտանիքներ տարբեր պատրվակներով եկել են այստեղ ամռանը և որոշ ժամանակ անց վերադարձել Սիրիա», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ավելացրեց Ալաջյանը:

Նրա խոսքով, հրետակոծությունների հետևանքով առաջացած ավերածությունները չեն վնասել ողջ Հալեպը, քաղաքի որոշ շրջաններ ընդհանրապես չեն վնասվել:

Նա նաև նշեց, որ հայկական համայնքը Հալեպում ամենաքիչ վնասվածներից է: «Հայերն այնտեղ պետական պաշտպանության տակ են, բացի այդ, ահաբեկիչները չեն ցանկանում էթնիկ փոքրամասնությունների թշնամանքին արժանանալ», - ընդգծեց Ալաջյանը:

ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրափիոնյանն ավելացրեց, որ սիրիական իշխանությունների պաշտոնական տվյալներով, այս պահին Հալեպում 8-10 հազար հայ կա: «Հասկանալի պատճառներով մենք չենք կարող հստակ թիվ նշել», - ասաց Սրափիոնյանը:

Նա ընդգծեց, որ վերջին անգամ Սիրիայի հետ կապվել է նախօրեին: «Բացի այդ, երեխ երեկոյան Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցել է սիրիացի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ, ում հայտարարությունը մենք արդեն հրապարակել ենք նախարարության պաշտոնական էջին», - ավելացրեց Սրափիոնյանը:

Հղում անելով Ռեիսյանի խոսքին` նախարարը վստահեցրել է, որ Հալեպի հայկական շրջաններում այս պահին խաղաղ է, նրանք հրետակոծության տակ չեն:

«Հոկտեմբերի 17-ին ակնկալում ենք սիրիահայերի` 21 մարդուց բաղկացած երեք ընտանիք: Երկու օր առաջ դիմավորել ենք չորս հոգանոց ընտանիք: Մեր աշխատակիցները հիմա ևս հերթապահում են օդանավակայանում` պարզելու համար արդյոք կան սիրիահայեր տարբեր չվերթերի ուղևորների շրջնանում: Մենք դիմավորում ենք նրանց և տեղափոխում ժամանակավոր կացարան», - նշեց փոխնախարարը:

Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարեց Հալեպի ահաբեկիչների կողմից վերահսկվող արևելյան հատվածներում ռազմական գործողություններ սկսելու մասին:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի5 տարիների ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250 հազարից կրճատվել է մինչև 22-30 հազարի: Այս տարիներին Սիրիայից Հայաստն է տեղափոխվել 20 հազար հայ, որոնցից 17 հազարը մնացել է այստեղ, իսկ 13 հազարը դարձել է ՀՀ քաղաքացի: