Բավ է պառակտվել
28-03-2015 11:00

Սեյրանյանը Կասպրշիկին պատմեց Ադրբեջանի դիվերսիաների մասին

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 27-ին հանդիպում անցկացրեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ինչպես հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են վերջին օրերին գրանցված հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացման միտումները: Նախարարը տեղեկացրեց Կասպրշիկին Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին՝ նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ հակառակորդը, դիվերսիոն գործողությունների հետ մեկտեղ օգտագործել է 60 և 82 մմ տրամագծի ականանետեր, ինչպես նաև հրադադարից հետո առաջին անգամ՝ 120 մմ տրամագծի ականանետեր: Սեյրան Օհանյանը նշեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի նման վարքագծի պայմաններում իրավիճակի հետագա սրման համար ողջ պատասխանատվությունը կկրի Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը: Դեսպան Կասպրշիկը հավաստիացրեց, որ իր լիազորությունների շրջանակում ճիգեր կգործադրի իրավիճակը կայունացնելու համար: