Բավ է պառակտվել
20-12-2014 16:02

Սեյրան Օհանյանը Մոսկվայում կհանդիպի բելառուս գործընկերոջը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին կմեկնի Մոսկվա՝ դեկտեմբերի 22-ին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի շրջանակներում նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ա. Ռավկովի հետ, որի ընթացքում գերատեսչությունների ղեկավարները կհաստատեն հայ-բելառուսական երկկողմ համագործակցության 2015թ. պլանը: