Բավ է պառակտվել
19-05-2016 12:40

Այս գիշեր սահմանին ամենաքիչ կրակոցներն են գրանցվել.Օհանյան

Այս գիշեր սահմանային կրակոցները համեմատաբար քիչ են եղել, ամենաքիչ կրակոցներն են եղել: Մայիսի 19-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ առաջինը պետք է զերծ մնալ բոլոր տիպի խախտումներից՝ կրակոցներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ, պետք է նաև միջազգային հետաքննության մեխանիզմներ ծավալել, որոնք հնարավորություն կունենան խախտման դեպքում պարզել, թե որ կողմն է խախտել, և թիրախային քննադատություն կատարել:

«Մենք միշտ կողմնակից ենք եղել դրան, վերջին բանակցությունների ընթացքում կարծես թե խոսք գնաց այդ մասին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը բազմաթիվ անգամ կրկնել է, որ Հայաստանը կողմ է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, «տեսնենք, թե հակառակ կողմն ինչպես է դրան վերաբերում»:
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից այդ միջոցառումները բազմաթիվ անգամ են կատարվել, այսինքն՝ դադարեցվել են կրակոցները, իսկ խախտումների դեպքում մենք միակողմանի հետաքնննություն ենք անցկացրել և ներկայացրել: Կարծում եմ, որ ցանկացած վեճի խաղաղ լուծման համար կարևորը վստահություն ստեղծելն է»- ասաց Սեյրան Օհանյանը: