22-06-2017 14:17

Դամասկոս-Երևան կանոնավոր չվերթի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 28-ին. ՔԱԳՎ

Սիրիայի և Հայաստանի միջև կվերականգնվի կանոնավոր ավիահաղորդակցությունը, իսկ Երևան-Դամասկոս չվերթի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 28-ին, այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
« Երևանից Դամասկոս չվերթը իրականացվելու է հունիսի 28-ին»,- ասել է նա:
Սիրիայի և Հայաստանի միջև կանոնավոր չվերթի բացումը մեծ դրական արձագանք է գտել սիրիահայ համայնքում:
Մինչ սիրիական հակամարտության սկիզբը տեղի հայ համայնքը բաղկացած էր մոտ 110 հազար մարդուց: Սիրիահայերը հիմնականում բնակվում էին Հալեպում, Դամասկոսում, Լաթակիայում, Քեսաբում և Էլ- Քամիշլիում: Պատերազմի սկսվելուց հետո ավելի քան 90 հազար հայեր լքել են Սիրիան:
ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի հինգ տարիների ընթացքում Սիրիայից Հայաստան է գաղթել 20 հազար հայ, որոնցից 17 հազարը մնում են այստեղ, իսկ 13 հազարը ստացել են ՀՀ քաղաքացիություն: