26-12-2016 15:01

Միայնությունը սպանում է միջին և ցածր IQ ունեցող մարդկանց

Ժամանակակից մարդկանց մեծամասնությունը ձգտում է որքան հնարավոր է շուտ առանձնանալ ծնողներից և ինքնուրույն ապրել: Բայց քչերն են գնահատում սոցիալական մեկուսացման արդյունքում իրենց առողջությանը սպառնացող վտանգը: Տարեցտարի միայնակ՝ առանց ընտանիքի և զուգընկերոջ ապրող մարդկանց քանակն աճում է: Շատերը գերադասում են աշխատել տնից, ինչն է՛լ ավելի է մեկուսացնում մարդկանց՝ նվազագույնի հասցնելով մյուսների հետ շփումը: Վերջին տարիներին անց են կացվել բազմաթիվ գիտական հետազոտություններ, որոնք ցույց են տալիս նման ապրելակերպի ներկայացրած իրական վտանգը:


Ըստ ամերիկյան վիճակագրության տվյալների վերջին 30 տարում միայնակ ապրող 45 տարեկանից բարձր տարիքի մարդկանց քանակը աճել է գրեթե երկու անգամ 20%-ից դառնալով 35%: Օրինակ 45-49 տարեկանների շրջանում միայնակ մարդկանց թիվը հասնում է 43%-ի:
Երիտասարդության շրջանում կարծես թե հակառակ տենդենց է նկատվում: Գնալով ավելի շատ երիտասարդ աղջիկներ և տղաներ են շարունակում ապրել ծնողների հետ: Դա կարող է կապված լինել տնտեսական խնդիրների և երիտասարդության գործազրկության հետ:
Որոշ ժամանակակից տղաներ և աղջիկներ ամեն օր աշխատելու համար պատճառ չեն տեսնում, քանի որ առանց դրա էլ կարելի է լավ ժամանց անցկացնել և համակարգչային խաղեր խաղալ՝ մնալով ծնողների խնամքին և ժամանակ առ ժամանակ գոոմար վաստակելով:
Որքան էլ որ տարօրինակ չհնչի, բայց նման վարքագիծը կարող է փրկել թե՛ նրանց, թե՛ իրենց ծնողների կյանքերը, որոնց ևս միայնություն է սպառնում: Մյուս կողմից էլ նման ապրելակերպը պակասեցնում է զուգընկեր գտնելու հավանականությունը, ինչն էլ ինքնին մեծացնում է հասուն տարիքում և ծերությունում միայնակ մնալու վտանգը:
Միայնակ մարդկանց մահացության վտանգը աճում է նույնքան, որքան որ ամենամահաբեր «թույլատրելի թմրամիջոց» հանդիսացող ծխախոտից, որից տարեկան հարյուր հազարավոր մարդ է մահանում:
Միայնությունը երկու անգամ ավելի վտանգավոր է կյանքի համար, քան ճարպակալումը (ավելորդ քաշը): Այլ կերպ ասած ավելորդ քաշից տառապող ամուսնացած տղամարդը ավելի շատ կապրի, քան սպորտային կազմվածքով ամուրին:
Սոցյալական դիրքը վատացնում է առողջական վիճակը: Ինչպես որ սոցիալական ստատուսի իջեցումը՝ միայնությունը ևս արագ կերպով վատացնում է իմունային համակարգի վիճակը:
Դա ուղիղ ճանապարհ է, ճնշման տատանումների, II տիպի դիաբետի և սիրտ- անոթային հիվանդությունների համար: Սրտի կաթվածի հավանականությունն էլ աճում է 32%-ով:
Միայնակ ծեր մարդկանց համար վաղաժամ մահվան հավանականությունը աճում է երկու անգամ: Միայնակ կյանքի արդյունքում խանգառվում է քունը, արագանում է հիշոցության վատացումը:
Ըստ ամենայնի, միայնակ մարդկանց առողջության վատթարացման և մահացության հաճախակիության մեխանիզմը նույնն է, ինչ-որ ցածր սոցիալական կարգավիճակ ունեցողների մոտ: Պատճառը քրոնիկ սթրեսի մեջ է (տես միայնակ մարդկանց մոտ սթրեսի հորմոնների մակարդակի ուսումնասիրությունը):
Մի խոսքով, եթե դուք հաճույք եք ստանում միայնակ կյանքից, ապա նման վտանգ չկա, և դա ոչ մի կերպ չի վնասի Ձեր առողջությանը: Հիմնական հարցը հենց սթրեսի մակարդակն է: Եթե սթրեսն ավելանում է երեխաների հետ ընտանեկան կյանքում, ապա այդ դեպքում վտանգի ֆակտոր են հանդիսանում կինն ու երեխաները, ո՛չ թե միայնությունը:
Մարդը սոցիալական էակ է, այդ իսկ պատճառով մեծամասնության համար բնական է զուգընկերոջ հետ ապրելն ու մյուսների հետ շփվելը: Եթե մարդը հայտնվում է միայնության և մեկուսացման մեջ (հասարակությունում ունեցած ցածր դիրքի պատճառով, կամ այլ պատճառներով), ապա բնական է, որ դա պետք է հանգեցնի սթրեսի ավելացմանը:
Կապիկների վրա անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ այդպիսի «ցածրացած» կապիկներին նեղացնում են, նրանց հաճախ են ճնշում ավելի բարձր ստատու ունեցող որձերը և այլն:
Ժամանակակից հասարակությունում սթրեսի գործոնները մի փոքր այլ են, քան կապիկների մոտ, բայց սոցիալական վարքագծի հիմնական կանոնները քիչ են փոփոխվել: Ինչպես կապիկները, մարդիկ էլ են նախընտրում ակտիվ շփում ունենալ «ցեղի» հետ և խմբում բարձրացնել իրենց դիրքը:

Առանց զուգընկերոջ մնացած մարդիկ «ուտում են» իրենք իրենց և ասում են, որ.« Եթե ավելի լավը լինեի՝ միայնակ չէի լինի»: Նման վերաբերմունքի արդյունքում սթրեսի գործոնը մեծանում է և վտանգվում է առողջությունը:
Հավանաբար, միայնության հանդեպ նման վերաբերմունքը ընդունված բան է, բայց եթե խնդիր է դրվում ազատվել ավելորդ սթրեսից, ապա հարկավոր է հակառակ վերաբերմունք դրսևորել: Ասենք թե ասել.« Միայն հաջողակ մարդիկ կարող են երջանիկ ապրել միայնության մեջ», կամ նման այլ բան: Իհարկե, դա ասելիս հարկավոր է անկեղծորեն հավատալ ամեն ասված խոսքին, և հպարտանալ միայնությամբ: Վերջ ի վերջով գիտնականները ապացուցել են, որ բարձր IQ ունեցող մարդկանց երջանիկ լինելու համար շատ ընկեր պետք չէ:

Որքան մարդու ինտելեկտը ավելի բարձր է, այդքան ավելի քիչ ազդեցություն է ունենում ընկերների քանակը և սոցյալական կապերը:
Ավելին, այս պարագայում, ինտելեկտուալ զարգացած մարդու համար որքան որ քիչ լինի սոցիալական շփումը, այդքան ավելի լավ նրա համար: Հետազոտությունը ցույց է տվել, որ խելացի մարդիկ իրոք իրենց ավելի վատ են զգում, եթե շատ են շփվում բարեկամների և ընկերների հետ:
Թվում էր, որ ինտերնետն ու սոցիալական կայքերը պետք է նվազեցնեին միայնության զգացողությունը, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դա այդպես չէ: Իրավիճակը լրիվ հակառակն է: Facebook-ի օգտատերերի հետազոտությունը ցույց է տվել, որ սոցիալական կայքում անցկացրած ժամանակի քանակը ուղիղ համեմատական է ինքնազգացողության վատացման և միայնության զգացողության սրմանը: Որքան մարդն ավելի շատ ժամանակ է անցկացնում սոցիալական կայքերում, այդքան ավելի միայնակ է իրեն զգում, և հակառակը:
Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սոցիալական կայքերից որոշ ժամանակով հրաժարվելը իրապես դրականորեն է անդրադառնում մարդկանց ինքնազգացողության վրա: Կարելի է ենթադրել, որ երկարաժամկետ կտրվածքով սոցկայքերից հրաժարվելը շատ ավելի լավ կանդրադառնա մարդկանց ինքնազգացողության վրա:
Նույնը կարող է կատարվել մեծ քանակով անծանոթ մարդկանց շրջապատում: Այդպիսի մեծ քանակի անծանոթ մարդկանց մեջ անհատն իրեն սոցիալական մեկուսացման մեջ կզգա, ինչպես որ լինում է սոցիալական կայքերում: Նույնիսկ խիտ բնակեցված քաղաքներում մարդիկ իրենց ավելի վատ են զգում, քան ավելի նոսր բնակեցված քաղաքներում: Այսինքն, ընկերների և ծանոթների քանակն այդքան կարևոր չէ, որքան որ շփման «որակը»:
Հաշվի առնելով բոլոր հետազոտությունները կարելի է եզրակացնել, որ միայնությունն իրոք սպանում է մարդկանց (ինչպես որ ծխախոտի տուփերի վրա է գրվում« ծխելը սպանում է»): բայց ի տարբերություն ծխախոտի, այս պարագայում կարևոր է ինտելեկտը: Այսինքն, սոցիալական մեկուսացումը ավելի վնասակար է ցածր IQ-ով մարդկանց համար: Մասնագետները նման մարդկանց խորհուրդ են տալիս ընդլայնել շփման շրջանակները՝ այդ թվում նաև շփում հաստատել հարևանների հետ:
Սոցիալական շփումներին հարկավոր է հետևել այնպես, ինչպես որ հետևում եք Ձեր զարկերակային ճնշմանը: Պարբերաբար հետևել, առողջ կենսակերպ վարել և ֆիզիկական վարժություններ անել: