Բավ է պառակտվել
29-06-2016 11:47

Ստամբուլի ահաբեկչության հետևանքով տուժածների թվում ՌԴ քաղաքացի կա

Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել է ՌԴ մի քաղաքացի: Այս մասին հայտնել են Ստամբուլում ՌԴ Գլխավոր հյուպատոսարանից:

«Նա Ալեքսանդր Լուբնինն է: Վերջինիս քաղաքացիությունը հաստատել են նաև հիվանդանոցից, սակայն ոստիկանությունից դեռևս պաշտոնական տվյալներ չենք ստացել», - ասել է դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը:

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական խոշոր գործողության հետևանքով  կա 36 զոհ և 197 վիրավոր: ​Երեք պայթյուն է տեղի ունեցել օդանավակայանի միջազգային տերմինալի մուտքի մոտ և դրան կից ավտոկայանատեղիում։

Օդանավակայան ժամանած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատուն ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է: