Բավ է պառակտվել
11-03-2015 10:54

Գյումրիի կրակոցների հետևանքով վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Կնյազ Ղազարյանը մարտի 10-ի լույս 11-ի գիշերը՝ ժամը 3-ին, մահացել է: Այս մասին «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանն ասաց gisher.news-ի հետ զրույնցում: Ավելի վաղ նշել էինք, որ Կնյազ Ղազարյանի վիճակը ծայրահեղ ծանր էր: 
«Քննարկվում է միջադեպից մյուս տուժածի՝ Գագիկ Ղուկասյանին վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխելու հարցը»,- տեղեկացրեց Շուշան Հունանյանը:

Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցում (Արցախ թաղամաս), մարտի 7-ի լույս 8-ի գիշերը հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով 6 մարդ վնասվածքներ էին ստացել, 3-ը` հրազենային, իսկ մյուսները վիրավորվել էին կտրող-ծակող գործիքներից: