Բավ է պառակտվել
24-11-2015 14:52

Խոցված Սու–24 կործանչի օդաչուներից մեկը պատանդ է վերցվել տեղաբնակների կողմից

Սիրիայում խոցված Սու–24 կործանչի օդաչուներից մեկը, ով կատապուլտով դուրս է նետվել, հավանաբար, պատանդ է վերցվել սիրիացի թուրքմենների կողմից։ Երկրորդ օդաչուի ճակատագրի մասին որևէ բան հայտնի չէ։ Ռուսական Սու–24–ը խոցվել է Սիրիայի տարածքում` Թուրքիայի սահմանի մոտակայքում: ՌԴ ՊՆ–ի տվյալներով` կործանիչը գնդակոծվել է գետնից։ ՌԴ ՊՆ–ից նաև նշել են, որ Սու–24–ը դուրս չի եկել Սիրիայի օդային տարածքից։ Ռուսական ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզվում են։