Բավ է պառակտվել
30-11-2016 14:04

«Դիլիջան» ազգային պարկում այրվում է մոտ 5 հա տարածք

Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային արգելոցում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 30-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային արգելոցում:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 12 աշխատակից և 40 զինծառայող:

Ըստ նախնական տվյալների այրվում է 5 հա տարածք: