11-06-2014 12:52

Երևան-Կրասնոդար ինքնաթիռի մեջ հայ է մահացել

Interfax- ը վկայակոչելով  «Պաշկովսկի» օդանավակայանում իր աղբյուրին գրում է, որ Երևան-Կրասնոդար չվերթն իրականացնող օդանավում ՀՀ քաղաքացի է մահացել: «Նախօրեին երեկոյան օդանավի անձնակազմը զեկուցել է օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման մասին: Զեկուցելուց վեց րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, սակայն մինչ այդ ուղևորն արդեն մահացած է եղել», - փոխանցում է աղբյուրը: Ենթադրաբար Հայաստանի քաղաքացու մահվան պատճառը սրտի տագնապն է եղել։