04-11-2013 16:41

Թուրքիայում փորձում են գտնել հայ ընտանիքի պահած «առասպելական գանձը»

Բուրսայի գյուղերից մեկում հայերից մնացած մի տան թուրք սեփականատերը տարածված խոսակցությունների պատճառով, թե տան տակ հայերը գանձ են թաղել, դիմել է պետական մարմիններին և գանձը որոնելու թույլտվություն է ստացել, գրումէ tert.am-ը հղում անելով «Samanyolu»-ին:

Գյուղի բնակիչների շրջանում տարածված «առասպել» կա, ըստ որի գաղթից հետո գյուղի միակ հայկական ընտանիքը ոսկիները թաղել է, որպեսզի վերադառնա և վերցնի այն:

Երբ թաղապետարանը փլուզման վտանգի պատճառաբանությամբ տունն ապամոնտաժելու որոշում է կայացրել, տան այժմյան սեփականատերն էլ, առիթից օգտվելով, ցանկացել է գտնել գանձը:

Թուրքիայում հայերին պատկանած տներն ու եկեղեցիները գանձ որոնողների թիրախում հաճախ են հայտնվում։ Այս դեպքի միակ տարբերությունն այն է, որ ընտանիքը մոտ 1 տարի սպասել է պեղումների թույլտվություն ստանալու համար: