Բավ է պառակտվել
20-03-2017 18:06

Սոթքի ոսկու հանքից գողության հերթական փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տնօրենի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ Սոթքի ոսկու հանքավայրից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ, այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Ընկերության տնօրենի հաղորդման մեջ մասնավորապես նշվում է, որ ընթացիկ տարվա փետրվարի 22-ին ժամը մոտ 03:50-ի սահմաններում անվտանգության աշխատակիցները հանքի տարածքում գտնվող «ВАЗ 2121» ավտոմեքենայում, որում գտնվել են պայմանագրային ոստիկաններ, հայտնաբերել են 145,5 կգ. ոսկու հանքանյութ պարունակող փաթեթներ:
Այդպիսով, մի խումբ անձանց կողմից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից կատարված գողության փորձ):

Կատարվում է նախաքննություն: