Բավ է պառակտվել
27-04-2015 11:51

«Ցեղասպանություն» երևույթի գնահատականները թևակոխում են ավելի վճռական փուլ. Աժ նախագահ

Այսօր Ազգային ժողովում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, դրանց ներքին և արտաքին արձագանքները ցույց տվեցին, որ «ցեղասպանություն» երևույթի ընկալումը և գնահատականները թևակոխում են իսկապես նոր, ավելի վճռական փուլ, որտեղ մենք ազգովի պարտավոր ենք ավելի միասնական և հաստատակամ լինել:«Հատկապես այս մի քանի օրերի ընթացքը ցույց տվեց, որ միասնական լինելու պարագայում կարող ենք մեծ ձեռքբերումների հասնել և ավելի մեծ ակնկալիքներ ունենալ»,-ասաց խորհրդարանի ղեկավարը: «Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, բոլոր այն կամավորներին ու ծառայություններին, որոնց համատեղ ջանքերի ու գործունեության արդյունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվեցին կազմակերպվածության, պատասխանատվության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով»,- ասաց Գ.Սահակյանը: