Բավ է պառակտվել
04-02-2015 11:00

Կարագի գողության մեջ մեղադրվող տատիկը մահացավ ոստիկանության բաժնում

Լենինգրադի շրջանում պարզվում են ոստիկանության բաժնում տարեց կնոջ մահվան պատճառները: Երեքշաբթի՝փետրվարի 3-ին, 15:30 սահմաններում, Կրոնշտադտի մթերային խանութներից մեկում աշխատակիցները բերման են ենթարկել գողության մեջ կասկածվող 81-ամյա բնակչուհուն, հաղորդվում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ՆԳՆ գլխավոր վարչության կայքում: Խանութի տնօրենը ոստիկանություն է կանչել: Տատիկին մեղադրել են կարագի երեքտուփի գողության մեջ: Ոստիկանության աշտակիցները թոշակառու կնոջը բերել ՌԴ Կրոնշտադտի ոստիկանության բաժին: Միջանցքում տատիկը բողոքել է իր ինքնազգացողությունից: Հերթապահ մասի Շատ օգնություն է կանչել, որը վերակենդանացման միջոցառումների ընթացքում կանչ է տվել վերակենդանացման խմբին: Սակայն վերակենդանացման միջոցառումները անարդյունք ավարտվեցին, և կինը մահացավ: Ըստ նախնական տվյալների՝ կինը մահացել է սուր սիրտանոթային անբավարարվածությունից: Մահվան ստույգ պատճառը կպարզվի դատաբժշկական քննման արդյունքում: