Բավ է պառակտվել
05-02-2015 16:22

Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովը օլիգոֆրեն էր

Ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով Գյումրիում մեկ ընտանիքի վեց անդամ է գնդակահարել, չէր կարող զորակոչվել, քանի որ նա տառապում է հոգեբուժական հիվանդությունից՝ օլիգոֆրենիայից: Ինչպես հայտնել է «Газета.Ru»-ի աղբյուրը, Գլխավոր զինդատախազությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ինչպես նրան զորակոչած զինկոմիսարիատի աշխատակիցներին, այնպես էլ նրան զենք վստահած Հայատանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի հրամանատարներին: Հունվարի կեսին Գյումրիում իր դաժանությամբ սարսափելի ոճրագործություն տեղի ունեցավ: Ռուսաստանյան բանակի կրտսեր սերժանտ Պերմյակովը, ինքնաձիգով զորամասից փախուստի դիմելով, լուսաբացին ներխուժել է տեղի բնակիչների տուն և գնդակահարել է ընտանիքի վեց անդամներին: Ոճրագործի վերջին զոհը՝ վեց ամսեկան փոքրիկը հետագայում մահացավ հիվանդանոցում: Հետագայում ձերբակալվեց ռուսաստանյան զինվոր Վալերի Պերմյակովը, ով խոստովանեց հանցագործությունը: Այժմ Պերմյակովի անձի մասին նոր փաստեր են հայտնվում: Ավելի վաղ նրան ախտորոշել են որպես տկարամիտ: Նրան ընդհանրապես իրավունք չունեին զորակոչել, առավել ևս պահակության ուղարկել մարտական զենքով: Այնտեղ ուղարկում են կայուն հոգեբանությամբ մարդկանց», - հաղորդել է «Газета.Ru»-ի աղբյուրը: Նրա խոսքով՝ հանցագործությունը չափազանց անտրամաբանորեն էր կատարվել այն տեսակետից, թե ինչպես էվարվել զինծառայողը զենքի և այլ իրեղեն ապացույցների հետ: «Նախ քննիչները ընդհանրապես չեն հասկանում, թե ինչու է նա սկսել կրակել: Չէ՞ որ Պերմյակովի խոսքով, նա գումարի և քաղաքացիական հագուստի կարիք ուներ: Եվ եթե նա պարզապես ուղղեր ինքնաձիգը մարդկանց վրա և իրեն անհրաժեշտ իրերը պահանջեր, Պերմյակովին ամեն ինչ կտային, միայն թե նա իրենց չսպաներ: Բացի այդ սպանության վայրում նա թողել է իր անվանական համազգեստը և զինվորական երկարաճիթք կոշիկները, ինչպես նաև կրտսեր սերժանտի անունով ամրագրված համարակալած ինքնաձիգը», - նշել է պարբերականի զրուցակիցը: