Բավ է պառակտվել
23-01-2015 15:48

Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին կպաշտպանի փաստաբան ՌԴ-ից

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին պատշտպանում է Հայաստանում բնակվող փաստաբան ՌԴ-ից: Այդ մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: «Նրա անձը հասկանալի պատճառներով առայժմ չի բացահայտվում: Նա պարզապես կատարում է իր պարտականությունը», - նշել է աղբյուրը: 

Հունվարի 12-ի լուսաբացին հանցագործը գնդակահարել է Գյումրիում բնակվող Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը: Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին մարդասպանը խոցել է սվինով: Հարուցվել է երկու քրեական գործ: Ռուսական կողմը գործ է հարուցել «դասալքություն» և «սպանություն» հոդվածներով: Քրեական գործ է հարուցել նաև ՀՀ Քննչական կոմիտեն: Բժիշկների բոլոր ճիգերին հակառակ հունվարի 19-ին մահացավ փոքրիկ Սերյոժան: